Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Դիլիջանի ոլորաններին Վրաստանի քաղաքացու վարած բեռնատարը կողաշրջվել է

297
Կիրակի, 17 հունիսի, 2018 թ., 10:15
Դիլիջանի ոլորաններին Վրաստանի քաղաքացու վարած բեռնատարը կողաշրջվել է

Հունիսի 17-ին՝ ժամը 06:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Վ., Վրաստանի քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: