Արարատում դանակահարել են ընտանիքի 3 անդամներին
Այսօր, հունիսի 16-ին, արտակարգ և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ՝ 20-ամյա Գևորգ Մ-ն է, 62-ամյա Դերենիկ Մ-ն և նույնպես 62-ամյա Սուսաննա Ա-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջիններն ստացել են «պոլիտրավմա», «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներ: Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, 2 անհայտ քաղաքացի, դեռևս չպարզված հանգամանքներում մտել են վիրավորների տուն, և առանց որևէ պահանջ կամ պահանջներ ներկայացնելու, իրենց մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել են վերջիններիս և դիմել փախուստի: Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24