Բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել
![]() Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 15-ից Երևանում սկսել է նախապատրատվել Լիբանանում անցկացվելիք միջազգային մրցաշարին և հունիսի 28-ին Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի ունեցող Եվրո- 2021-ի նախընտրական փուլի՝ Դանիա - Հայաստան հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի կազմում, տեղի են ունեցել փոփոխություններ: հավաքականին են միացել Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը և Միքայել Հակոբյանը, ովքեր նախորդ տարի հանդես էին գալիս Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականում: Հայտնի է դարձել, որ առաջիկա խաղին չի կարող մասնակցել Անդրե Սփայթ Մկրտչյանը, քանի, որ նա գտնվում է NBA-ի «Դենվեր» ակումբի ճանբարում: ՀԻշեցնենք, որ հունիսի 20-ին մեր ընտրանին կմեկնի Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ: Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին, ժամը ՝ 18:00-ին (Երևանի ժամանակով ՝ 20:00) Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
