ԱԻՆ-ը 14-ամյա կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակում է Լեռնամերձ համայնքում
Փրկարարները 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում: ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք: Տեղեկությունը փոխանցվել էր ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Այնտեղից հաղորդել էին, որ ոստիկանները համապատասխան աշխատանքներ արդեն իրականացնում են, ու փրկարարների միջամտության կարիքը չկա: Այնուամենայնիվ՝ կեսգիշերից հետո Մասիսի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ միանում է որոնողական աշխատանքներին (Երևանի Նորագավիթ թաղամասի և ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից տարածքներում), որոնք շարունակվում են մինչև լուսաբաց: Հաջորդող օրերին կորած երեխայի որոնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ոստիկանության և կամավոր քաղաքացիների ուժերով, իսկ ՀՀ ԱԻՆ արձագանքող ուժերը մշտական կապ էին պահպանում ոստիկանության հետ՝ իրավիճակը ճշտելու համար և բերված էին բարձր պատրաստականության՝ անհրաժեշտության դեպքում որոնողական աշխատանքներին միանալու համար: Հունիսի 12-ին, ոստիկանության խնդրանքով, փրկարարական ուժերը կրկին ներգրավվել են որոնողական աշխատանքներում՝ ստանձնելով դժվարամատչելի վայրերում համապատասխան աշխատանքների իրականացումը: Ժամը 16.00-ի դրությամբ՝ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վաղարշապատի ՀՓՋ հրամանատարի տեղակալի գլխավորությամբ՝ 12 հրշեջ-փրկարար (որոնցից 10-ը՝ ազատ հերթափոխից) վերսկսել են երեխայի որոնողական աշխատանքները մարզի Արագած գյուղի արևելյան հատվածից: |
«Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք»․ զինվորականներ (տեսանյութ)
8910:36Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
106Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
10525.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
15324.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
38424.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
10624.04.2024, 09:24