Սևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր
Հունիսի 10-ին, ժամը 23:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կամրջակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1956թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Բախման հետևանքով ուղևորը՝ Մ. Խ-ն (ծնված 1966թ.), մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, իսկ ուղևոր՝ Է. Կ-ն (ծնված 1996թ.)՝ Սևանի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր՝ Մ. Խ-ի (ծնված 1966թ.) դին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: |
Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
12816:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
17215:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
9609:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
240Երեկ, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
240Երեկ, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
14201.05.2024, 17:36