Էլէներգիայի սակագնի իջեցմամբ «Տաշիր խումբն» ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը չի խոչընդոտի նախկին ծրագրերի իրականացմանը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ՀԷՑ սեփականատերերի պատրաստակամությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի բանակցություններով: Միայն թե սակագինը կարելի է իջեցնել ոչ միայն անապահովների համար, այլև ամբողջ բնակչության և նաև տնտեսության համար՝ հնարավորություն տալով, որ այն լինի մրցունակ և զարգացման հեռանկար ունենա: Դրա դիմաց «Տաշիր խումբը» և նրա սեփականատերը ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտի նախկին ծրագրերի իրականացմանը, որոնցից ամենակարևորը թերևս Շնող ՀԷԿ-ի կառուցումն է, որի ֆինանսավորման մեջ ներգրավված են միջազգային ֆինանսական ինստիտուտներ: «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը Պետդեպարտամենտի կազմած Կրեմլյան սև ցուցակում է, հասկանում է, որ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների հետ աշխատելու միջոցով կարող է իրեն ապահովագրել միջազգային պատժամիջոցներից և հնարավորություն ստանալ օգտվել միջազգային ֆինանսական աղբյուրներից ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս իրականացվող իր ծրագրերում»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
4916:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
11002:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
99Երեկ, 21:54«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
14927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
21127.04.2024, 10:30