Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ինքնասպան է եղել CNN-ի հայտնի հաղորդավարը, ով անցած ամիս հաղորդաշար էր պատրաստել Հայաստանի և Արցախի մասին

5964
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 16:25
Ինքնասպան է եղել CNN-ի հայտնի հաղորդավարը, ով անցած ամիս հաղորդաշար էր պատրաստել Հայաստանի և Արցախի մասին

Ամերիկյան CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար, շեֆ խոհարար, գրող Էնթոնի Բուրդենը, ով անցած ամիս հաղորդաշար էր պատրաստել Հայաստանի և Արցախի մասին, ինքնասպան է եղել:

Նա 61 տարեկան էր:

CNN-ի հաղորդմամբ՝ նրան մահացած են գտել Ֆրանսիայում հյուրանոցային համարում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ինքնասպան է եղել:

Հյուրանոցային համարում հաղորդավարի դին հայտնաբերել է նրա ընկերը՝ ֆրանսիացի ռեփեր Էրիկ Ռիփերը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: