Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Աբիդալը վերադարձավ «Բարսելոնա»

313
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 23:05
Աբիդալը վերադարձավ «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնա»-ի նոր սպորտային տնօրեն է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալը:

Հիշեցնենք, որ Աբիդալը «Բարսելոնա»-ի կազմում հանդես է եկել 2007-ից 2013 թվականներին։ 2014 թվականին նա հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ 2017-ից հանդիսանում է թիմի դեսպանը, աշխատում է ակումբի բարեգործական հիմնադրամում, նաև հանդես է գալիս վետերանների թիմում։