«Գազպրոմ»-ում զանգվածային կրճատումներ են սկսվել
![]() «Գազպրոմ»-ն արտասահմանում իր մասնաճյուղերում, առաջին հերթին, Եվրոպայում զանգվածային կրճատումներ է սկսել, գրում է Finanz.ru-ն: Մոտակա մեկ տարվա ընթացքում ընկերությունը գերմանական Wingas առևտրի տանը կկրճատի աշխատակիցների կեսին: Wingas-ը 2015թ. դարձավ «Գազպրոմ»-ի 100-տոկոսանոց «դուստրը»: Wingas-ում ընդհանուր առմամբ 443 աշխատակից կա, նշում է «Интерфакс»-ի աղբյուրը: Անցած տարի «Գազպրոմ»-ը աշխատանքից ազատել էր Gazprom Germania GmbH-ի աշխատակիցների մեկ երրորդին: Այս տարի Gazprom Germania-ում կկրճատվի ևս 40-70 մարդ: Reuters-ի տեղեկությունների համաձայն՝ կրճատման տակ կհայտնվեն Լոնդոնում, Փարիզում, Սինգապուրում, Գերմանիայում և ԱՄՆ-ում տեղակայված «Գազպրոմ»-ի՝ թրեյդինգային (առևտրային) և արտահանման մասնաճյուղերի 2 հազար աշխատակիցների կեսը: «Գազպրոմ»-ում գործակալության աղբյուրը նշել է, որ որոշումը կապված է Արևմուտքում ռուսական ընկերությունների ներկայության կրճատման մասին թրենդով, որը նախաձեռնվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
