Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները գործադուլ են անցկացնում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը
Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները գործադուլ են սկսել, որի մասին հայտարարել էին կիրակի: Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, այլապես՝ կդադարեցնեն մետրոյի աշխատանքը, հաղորդում է Интерфакс-ը: «Մեզանից ոչ ոք չի կարող պատասխանատվություն ստանձնել ուղևորների անվտանգ փոխադրման համար»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց արգելել էր գործադուլ անցկացնել աշխատանքային ժամերին: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ չնայած դատարանի արգելքին, գնացքավարները կշարունակեն բողոքի ցույցերը ոչ աշխատանքային ժամերին: Ընդ որում, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ո՛չ տրանսպորտային ընկերությունները, ո՛չ քաղաքապետարանն այս պահին հնարավորություն չունեն բարձրացնելու նրանց աշխատավարձերը, որոնք տատանվում են 1400-1800 լարիի սահմանում (մոտ 566-772 դոլար): |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18