«Վերհիշենք Հայաստանի սուպերմարկետացման ու սիթիացման մեխանիկան». Ստյոպա Սաֆարյան
Քրեական օրենսգիրքը լացում է սուպերմարկետների ու խոշոր բիզնեսի վրա Չեմ ասի, թե աշխարհի բոլոր երկրներում բիզնեսի խոշորացումն արդար մեթոդներով է տեղի ունեցել, բայց շատ երկրներում այդ պրոցեսը, որն ուղեկցվել է փոքր ու միջին շատ բիզնեսների ոչնչացմամբ ու կլանմամբ, տեղի է ունեցել բնական մենաշնորհի ու/կամ մրցակցության մեջ ուժեղ դիրքեր հաստատելու շնորհիվ: Վերհիշենք Հայաստանի սուպերմարկետացման ու սիթիացման մեխանիկան. Այս ամենի արդյունքում լինելով մեծ բիզնես, փոքրերի ու միջինների հետ հայտնվեցին խայտառակ անհավասար մրցակցային պայմաններում՝ գործում էին փոքրի նման, ստանում մեծի գերշահույթ, ու թե ինչու պետք է ապրանքները սիթիներում ավելի էժան լինեին, դրա ու եվրառեմոնտի, եվրասայլակների, եվրաավտոկանգառների, մանկական եվրահրապարակների, չգրանցված վաճառողների ու սպասարկողների «Ձեզ բարի օր» եվրաողջույնների ու այլնի հաշվին գրավեին կոմֆորտի զոնայում ապրել ցանկացող մեր քաղքացիներին. եվրադիզայնի տակ նրանք ասիական մեթոդներով ավիրեցին հազարավոր փոքր ու միջին բիզնեսներ, ընտանիքներ, հենց հավասար ու ազնիվ մրցակցության նույն եվրոպական արժեքները... *Ու Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածների տակ ընկած, բայց չպատժված դրանց տերերը լավաշ էին բաժանում, Հայաստան հիմնադրամի մարաթոնների ժամանակ միլիոններ էին փոխանցում, ծանր հիվանդների բուժման բարեգործություններ էին անում, ու հռչակվում ԲԱ-ՐԵ-ՐԱՐ-ՆԵՐ: Այսպիսի ջերմոցային խոշոր բիզնեսը վտանգ է Հայաստանի ազգային անվտանգության համար, եթե նրանք ոչ միայն համընդհանուր խաղի կանոնների պայմաններում չեն կարող աշխատել, այլ որ բազում՝ հարյուրավոր ավերածություններ են բերել՝ տնտեսության, պետական կառավարման, քաղաքական, սոցիալական, արժեքային-բարոյական ու այլ համակարգերում և դաշտերում: Նրանց փակումը (եթե չկարողանան հավասար պայմաններում գործել) թեպետ ցավոտ հետևանքներ կունենա, բայց դաշտի առողջացումն այլընտրանք չունի: Հայաստանն այսպես շարունակել չի կարող, ու որևէ իշխանություն պետք է դա անի: Այս կառավարությունը նման շանս ունի: Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջ |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
11703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
78602.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
13402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54