«Չպետք է լինի օֆշոր». վարչապետն անդրադարձավ ԲԷՑ-երի կառավարման մեթոդին (տեսանյութ)
«Մենք պետք է բացառենք իշխանության հետ առնչություն ունեցող ընկերությունների և մարդկանց կառավարումը և չպետք է լինի օֆշոր։ Մենք պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Թե ինչպիսին պետք է լինի կառավարումը մասնավոր, թե պետական, դա առանձին քննարկման թեմա է»,- այսօր կառավարության նիստին՝ անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» պետական պահելու որոշմանն, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն: Նա նաև նշել էր, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ: «Տաշիր Կապիտալ»-ն էլ իր հերթին էր հայտարարել, որ իրենք են հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից։ |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
89Երեկ, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
36402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
10902.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8702.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
12302.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10201.05.2024, 21:54