Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Հիլարի Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը

4524
Երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ., 11:00
Հիլարի Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook-ը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ցանկանում է ղեկավարել Facebook սոցցանցը: Այս մասին հաղորդում է ամերիկյան The Washington Post պարբերականը:

«Facebook-ն աշխարհում ամենախոշոր նորությունների հարթակն է: Մենք կարող ենք լսել հանճարեղ, փորձառու գրողներին, ինչպիսնն է Դևիդ Իգնատիուսը, և կարող ենք տեղյակ լինել նորություններից»,- ասել է քաղաքական գործիչը:

Նա հավելել է, որ այժմ ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը նորությունների մասին տեղեկանում է հենց այդ սոցցանցից:

Քլինթոնը մեկնաբանել է նաև սոցցանցում օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալը: Նրա խոսքով՝ «արտահոսքը բիզնես մոդելի անսպասելի հետևանքն էր»: