Շախմատ. Հակոբյանը և Սարգսյանը պայքարում են մեդալների համար
356
Շաբաթ, 26 մայիսի, 2018 թ., 13:55
![]() Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ավարտին է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Հեղինակավոր այս ստուգատեսին Հայաստանն ունի երեք պատվիրավ՝ գրոսմայսեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Շևչենկոն: Արամ Հակոբյանը իր գործակցով երկրորդն է: Վերջին տուրից առաջ Արամ Հակոբյանը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 7.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները,Շանթ Սարգսյանը 7 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով 9-րդ տեղում է: Այսօր տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը: Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Կիրիլ Շուբինը, իսկ Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը կմրցեն միմյանց դեմ: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
