«Երկիր Ծիրանին» պահանջում է Սերժ Սարգսյանին մեղադրական ներկայացնել պետական դավաճանության համար
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել. ««Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ՝ 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Չնայած այն հանգամանքին, որ տեղի ունեցավ Համահայկական մեծ ընդվզում, և Սերժ Սարգսյանը հեռացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից, այնուամենայնիվ, նրա կողմից հովանավորված իրավապահ մարմինները և դատախազությունը դեռ դրսևորում են հանցավոր անգործություն և շարունակում են ծառայություններ մատուցել նրան: ՀՀ գլխավոր դատախազության կողմից Զարուհի Փոստանջյանի հաղորդմանը հանցագործության մասին (Սերժ Սարգսյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու վերաբերյալ) ընթացք չտալը՝ անգործություն դրսևորելը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահն այսօր բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պատասխան դեռ չի ստացվել»: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36