Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արա Բաբլոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումի մասին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ: |
Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները
100Երեկ, 11:06Ալեն Սիմոնյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ
27316.05.2024, 16:24ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանին ձերբակալելու մասին
24616.05.2024, 15:18Կալանավորվել է Արագած Ախոյանը
27616.05.2024, 10:24«ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն 8-9 օրերի ընթացքում». վարչապետի աշխատակազմ
26816.05.2024, 10:00ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին այսօր կայացած հանդիպման մասին
82015.05.2024, 23:36