Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության առանձին ուղղությունների իրականացումը: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծում և Պետական գույքի կառավարման կոմիտեն սահմանել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն: Առաջարկությունը նիստում ընդունվել է: Կառավարությունը սահմանել է նաև պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը: Ըստ այդմ՝ սահմանվել են նախարարության, կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարության անդամներին 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները: |
«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով»․ ՀՀ ԱԳՆ (լուսանկար)
76Երեկ, 21:24ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
110Երեկ, 15:00Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները
12217.05.2024, 11:06Ալեն Սիմոնյանը կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ
33116.05.2024, 16:24ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանին ձերբակալելու մասին
26916.05.2024, 15:18Կալանավորվել է Արագած Ախոյանը
29016.05.2024, 10:24