«Յուրաքանչյուր դատավոր, ով կփորձի կաշառքով հարց լուծել, իր հետևից գալու են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Դատական համակարգում կան մի շարք խնդիրներ, որոնցից ամենկարևորը կոռուպցիան է: Դատավորները և դատարանները պետք է ձերբազատվեն այդ երևույթից: Յուրաքանչյուր դատավոր, ով փորձի կաշառքով հարց լուծել, իր հետևից գալու են: Պետք է փակել կաշառքով հարց լուծելու սովորությունը: Որևէ իշխանավոր, ով կփորձի կաշառքով հրահանգ տալ, պատժվելու է: Դատավորները թող գործեն իրենց լիազորությունների շրջանակում: Նրանք պետք է կայացնեն օրինական և օբյեկտիվ դատավճիռ: ՀՀ-ում որևէ մեկն իրավունք չունի դատական գործերին միջամտել, նույնիսկ համակարգի ներսի մարդիկ»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև նշեց, որ Հայաստանն ունենալու է անկախ դատական համակարգ: «Բաղրամյան 26-ից որևէ հրահանգ տվող չի լինելու, իսկ հրահանգ տվողները կպատժվեն օրենքի բոլոր խստությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36