Լեզվի պետական տեսչությունը պատասխանել է ԿԳ նախարարի մեղադրանքներին
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը Լեզվի պետական տեսչության վերաբերյալ գրառում էր կատարել իր ֆեսբուքյան էջում: «Լեզվի պետական տեսչությունն այն հիմնարկներից է, որը հինգ տարի շարունակ զրոյին ձգտող արդյունքով ստացել է տարեկան 67 միլիոն դրամ։ Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ հանրային միջոցների գերանարդյունավետ ծախսման մասին»։ Գրառմանը նա կցել էր 2017 թ. Լեզվի պետական տեսչության բյուջետային ծախսերի հաշվետության լուսանկարը: Քիչ առաջ ի պատասխան ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այս գրառման, Լեզվի պետական տեսչությունը հետևյալ հայտարարությունն է արել. «Ի պատասխան ՀՀ ԿԳ նախարարի դիմատետրի («Ֆեյսբուք») էջում արված՝ 18.05.2018 թ. գրառման: Առնվազն տարակուսելի է, որ նորանշանակ նախարարը, առանց ծանոթանալու Լեզվի պետական տեսչության աշխատանքներին, հրապարակավ հանդես է եկել նման հայտարարությամբ: Լեզվի պետական տեսչությունը տարեկան իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ բազմաթիվ վարույթներ, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ Երևանում և մարզերում՝ հնարավոր իրավախախտումները նվազեցնելու նպատակով. լեզվական օրենսդրության պահանջների վերաբերյալ գրավոր իրազեկել է տնտեսավարողներին (2016-2018թթ. 900 իրազեկում), անցկացրել է լեզվավիճակի դիտարկումներ, շրջայցեր, ուսումնասիրություններ: Տեսչությունը սահմանված կարգով միայն 2017 թվականին պատասխանել է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական մարմինների՝ ավելի քան հազար հարյուր գրավոր ու բանավոր հարցումների, մշակել և շրջանառել է «Լեզվական քաղաքականության 2018-2023թթ. պետական ծրագրի» նախագիծը, կատարել է զանգվածային լրատվության միջոցների՝ մասնավորապես, հեռուստատեսության լեզվավիճակի ուսումնասիրություններ: Հավելենք, որ ՀՀ լեզվի պետական տեսչությունն իրապես կարող էր «100 տոկոսին ձգտող» արդյունք արձանագրել, ի լրումն վերոնշյալ աշխատանքների՝ կատարել նաև ստուգումներ, եթե նրա գործունեությունը, ի թիվս այլ տեսչությունների, վերջին տարիներին չարգելափակվեր ՀՀ Կառավարության՝ ստուգումները կասեցնելու վերաբերյալ երկու որոշումներով: Տեսչական բարեփոխումների հետևանքով առաջացած իրավիճակի մասին ժամանակին պաշտոնապես գրություններ են ներկայացվել ՀՀ նախկին վարչապետներ Տ. Սարգսյանին և Հ. Աբրահամյանին:Այսպիսով, Լեզվի պետական տեսչությունը բոլոր իրավիճակներում առավելագույնս պաշտպանել է լեզվի շահերը՝ գործելով համարձակ և աննահանջ, ինչն էլ անելու է այսուհետ»: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24