Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Արայիկ Բաղդադյանը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

481
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 15:25
Արայիկ Բաղդադյանը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Վերջինիս վերանշանակելու որոշումը կայացվել է ըմբշամարտի ֆեդերացիայի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շահերը հաշվի առնելով, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Բաղդադյանը, առողջական խնդիրների պատճառով, 2018 թվականի հունվարի 1-ից դադարեցրել էր իր գործունեությունը ֆեդերացիայում: