Քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը՝ Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին
Քիչ առաջ բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկավ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը: Խոսելով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին՝ նա հայտարարեց. «Օրենքով սահմանված ժամկետն ընթացքի մեջ է: Ի՞նչ է գործընթացն իրենից ներկայացնում. եթե բողոքները թերի են լինում, վերադարձվում են մինչև 1 ամսում: Կարող ենք ֆիքսել, որ բողոքը թերություն չի պարունակում, ուստի հիմքեր չկան վերադարձնելու: Հետո սկսվում է գործել եռամսյա ժամկետը, հաշվեք ապրիլի 17-ից սկսած: Սահմանված ժամկետում Վճռաբեկը պարտավոր է կայացնել համապատասխան որոշում»,- ասաց նա: Ցուցարարները պահանջեցին, որ դա արվի հնարավորինս արագ՝ հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը: «Մեր պահանջն է հսեղմ ժամկետում վարույթ ընդունել արդարացման հայցադիմումը»,- նշեց ակցիայի կազմակերպիչներից Թևան Պողոսյանը: «Դա կապված է գործի էությունից, բովանդակությունից, ուսումնասիրությունից, քննարկումից, հատորներից: Պետք է բազմակողմանի քննարկում իրականացվի, միանձնյա որոշումներ չեն կայացվելու: Որևէ մեկը չի կարող ասել՝ 5, 10 օրից այս կամ այն գործով կստանաք պատասխան»,- արձագանքեց Սերժիկ Ավետիսյանը: Հիշեցնենք՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունն առավոտից բողոքի ակցիա է իրականցնում Գլխավոր դատախազության ու Վճռաբեկ դատարանի շենքերի դիմաց: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36