Առեղծվածային դեպք Երևանում. անասնագոմում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին ջախջախված տղամարդու դի
510
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 12:50
Այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջախջախված է՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Մաթոսյանն էր։ Քանի որ դին անճանաչելի էր, որոշվեց այն տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ |
Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
549Երեկ, 11:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
413Երեկ, 10:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
414Երեկ, 08:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
45305.05.2024, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
34905.05.2024, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
10805.05.2024, 10:48