Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Իրանական խորհրդարանի վրա հարձակում գործողներից 8-ը մահապատժի են դատապարտվել

3195
Կիրակի, 13 մայիսի, 2018 թ., 13:10
Իրանական խորհրդարանի վրա հարձակում գործողներից 8-ը մահապատժի են դատապարտվել

Իրանում դատարանը մահապատժի է դատապարտել 8 տղամարդու, ովքեր մեղադրվում են 2017 թվականի հունիսի 7-ին իրանական խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումների համար: Նույն գործով ևս 18 մեղադրյալ սպասում են դատավճռին:
Հիշեցնենք, որ Թեհրանում վերոնշյալ 2 ահաբեկչությունների արդյունքում սպանվել էր 18 մարդ:
Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: