Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երեկ կեսօրից անց հեռախոսազրույց է ունեցել Ն. Փաշինյանի հետ՝ շնորհավորելու նրան Հայաստանի նոր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Երկուստեք համաձայնություն հայտնեցին Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորության շուրջ: Եվ, ակնկալիք արտահայտեցին անձամբ հադիպել վարչապետին Բարձր ներկայացուցչի հրավերով, Բրյուսելում, հնարավորինս շուտ: Քննարկվել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությանը հաջորդող հետագա քայլերը, այդ թվում՝ կառավարության հետագա ձևավորումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններին: Ամփոփ քննարկվել են նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ներառյալ Արցախի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի վերահաստատման, շարունակում է մնալ Եվրոպական միության գերակա առաջնահերթություն: Բարձր ներկայացուցիչ Մոգերինին ակնկալիք է հայտնել՝ աշխատելու վարչապետ Ն. Փաշինյանի, և ապագայում նրա կառավարության հետ: Հայաստանում ԵՄ պատվիրակություն |
«Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք»․ զինվորականներ (տեսանյութ)
8910:36Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
106Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
10525.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
15324.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
38424.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
10624.04.2024, 09:24