Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր երկիրն աշխարհին ցույց տվեց, թե ինչպես է ժողովրդի ձայնը լսելի դառնում». Հենրիխ Մխիթարյան

490
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 21:50
«Մեր երկիրն աշխարհին ցույց տվեց, թե ինչպես է ժողովրդի ձայնը լսելի դառնում». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանի նորընտիր վարչապետին։

«Շատ ուրախ եմ ազգիս համար։ Մի քանի շաբաթների խաղաղ և մարդաշատ շարժումից հետո, որն ընդգրկել էր ողջ Հայաստանը, մեր երկիրն աշխարհին ցույց տվեց, թե ինչպես է ժողովրդի ձայնը լսելի դառնում։ Հույս ունեմ, որ Հայաստանը կլինի այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր երազանքներն իրականացնելու լավագույն հնարավորությունները կունենա։ Կեցցես, Հայ ժողովուրդ»,- նշել է Մխիթարյանը։