Սևանի վարչական տարածքում ցեմենտով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
375
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 21:00
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 06 ԼՕ 225 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, ընթացքում գլխիվայր շրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ գլխիվայր շրջվելու հետևանքով ավտոմեքենայի բարձված ցեմենտը թափվել էր: Աղբյուրը` shamshyan.com |
Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
119Երեկ, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
114Երեկ, 10:30Աշտարակում փոսի մեջ դի է հայտնաբերվել
106Երեկ, 10:18Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ տներ ու փողոցներ են հեղեղվել
104Երեկ, 10:06Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
138Երեկ, 00:06Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
30603.05.2024, 16:24