Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Եվրոպայի առաջնությունից

669
Կիրակի, 06 մայիսի, 2018 թ., 00:20
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Եվրոպայի առաջնությունից

Դաղստանի Կասպիյսկ քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում ստուգատեսից․ մեր ներկայացուցիչներից ոչ մեկին չի հաջողվել մեդալներ նվաճել։

57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը մեկնարկային գոտեմարտում 10։0 հաշվով հաղթեց Գեորգի Դուկովին, իսկ հաջորդ փուլում նույն հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Գեորգի Էդեշիրաշվիլիին, ով հասավ եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտում Միհրանը 4։1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Սալիմ Նաիմին։ Բրոնզե մեդալի համար պայքարում մեր ըմբիշը 1։8 հաշվով զիջեց Բելառուսի ներկայացուցիչ Վլադիսլավ Անդեևին։

61 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակչում 2։13 հաշվով զիջեց թուրք Ռեչեպ Թոփալին:

65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը 0։3 հաշվով պարտվեց օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիին։

70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը մեկնարկային գոտեմարտում 10։0 հաշվով հաղթեց Ավստրիան ներկայացնող Մաքսիմիլիա Աուսերլեիտներին, սակայն հաջորդ մենամարտում պարտվեց Մագոմեդ Կուրբանալիևին, ով հասավ եզրափակիչ։ Սփոփիչ գոտեմարտում նա 2։5 հաշվով զիջեց Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Կվյատկովսկիին։

74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում 2։13 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Ալի Ումարփաշաևին:

79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը 10։0 հաշվով հաղթեց ֆին Հենրի Սելենիուսին, սակայն 1/4 եզրափակում պարտվեց ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովին:

86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը 2։6 հաշվով պարտվեց թուրք Ֆաթիհ Էրդինին:

92 կգ քաշային Շամիր Աթյանը նախ հաղթեց շվեդ Ալբին Ֆրիդին, իսկ 1/4 եզրափակչում 0։3 հաշվով պարտվեց Իրակլի Մծիոտւրիին:

125 կգ քաշային Լևան Բերիանիձեն չմասնակցեց առաջնությանն՝ առողջական խնդիրների պատճառով։