«ՀՖՖ-ի որոշումն ապօրինի է». «Շիրակ»-ի պատասխանը՝ ՀՖՖ-ին
![]() Այսօր ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում է ընդունել «Շիրակ» ակումբին զրկել12 միավորից՝ պայմանավորված հանդիպում կազմակերպելու փորձի պատճառով։ Ցմահ որակազրկվել է նաև «Շիրակ»-ի մարզիչ Արարատ Հարությունյանը։ Ի պատասխան ՀՖՖ-ին՝ «Շիրակ»-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ «Այսօր, «Շիրակ»-ի հերթական հաղթանակից հետո՝ չեմպիոնության նախաշեմին, տեղեկացանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 12 միավոր և 7մլն ՀՀ դրամ տուգանքի մասին, հիմնավորելով, որ ակումբը «Բանանց» թիմի ֆուտբոլիստին՝ խաղի ելքի վրա ազդելու առաջարկ է արել։ Ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ փաստ չունի, որ «Շիրակ»-ը ներգրավված է եղել նման առաջարկ ներկայացնելու որևէ գործընթացում և որ ՀՖՖ որոշումն ապօրինի է։ «Շիրակ»-ը չի ընդունում ակումբին վերաբերող որևէ փաստարկ։ Ակումբը ձեռնամուխ կլինի իր իրավունքների պաշտպանությանը և կձեռնարկի բոլոր իրավական միջոցներն՝ ապօրինի որոշումը չեղարկելու, և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բարի համբավը վերականգնելու համար։ Տեղեկացնում ենք, որ, եթե ՀՖՖ-ն մեր բողոքարկման ընթացքում ապօրինաբար կիրառի սույն որոշումն, ապա «Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ բոլոր թիմերով, պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները»,- նշված է հայտարարության մեջ։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
