«Բա իմացա՞ր, ախպեʹրս». բաց նամակ Հենրիխ Մխիթարյանին
Հենո ջան, ես՝ Թորոյան Հայկս, որոշեցի քեզ տեղյակ պահեմ... Բա իմացա՞ր Հայաստանում ինչ եղավ ,ախպերս, էն որ մի հատ Սերժ Ազատի Սարգսյան կար է, արդեեեեն չկաաա՜, չէ չի մեռել, ախպերս, ուղղակի մի հատ դուխով հայ ազգին նվիրված Նիկոլ անունով հերոս ունենք, ԴՈՒԽՈՎ ԳԼԽԱՐԿ դրեց Գյումրիից ոտքով եկավ Երևան, դե ախպերս Հայ ազգն էլ քնից ելավ ոտքի, էդպես պարելով, երգելով գոռացինք քայլ արա՜, մերժիր Սերժին, մի քիչ լեզվին տվեց, ոստիկան բերեց, բռնել տվեց. մի խոսքով, հետո ավելի շատացանք, էլի գոռացինք, սիգնալ էր, որ ազգովի տալիս էինք: Անգլիա ընկերներ ունեմ, նրանք լսել են, ոնցա դու չես լսե՞լ: Հա՜, երևի խաղի ես եղել, երկրպագուների աղմուկից չի լսվել, մի խոսքով Սեռժոն մեր Նիկոլին բռնել տվեց, մի օր պահեց քաղմասում, ու ընենց շուխուռ արինք՝ դիմում գրեց, անցավ ջրի հատակը, ու մինչև հիմա խաբար չենք՝ ուր է։ Հենո ջան, տեղյակ էղի, ախպերս, հայ ազգը քեզ շատ է սիրում: Սերժի տված մեդալը, շպրտի, քեզ թուրքի մեդալ դժվար պետք լինի, դու կարգին հայրենասեր տղա ես, ու հել արի Հայաստան, նայի ողջ հայերը դառել են քույր ու եղբայ։ր Էլ իրար վատով չեն ուզում, հարազատ են դառել։ Բա դու որ ՆԻԿՈԼԻՆ տեսնես՞, լրիվ Մոնթե Մելքոնյանն է։ Հոյակապ մարդ է, հայերի քավորն է, ինչ ասում է՝ լսում ենք, մինչև ուղիղ եթեր «Ֆեյսբուք»-ով չասի՝ բարի գիշեր իմ հայ ժողովուրդ, ոչ մեկ չի քնում, Հենո ջան, ախպերս, էդ մեդալը շպրտի ու շուտ արի Հայաստան, էլ չես էլ ուզի գնաս, Հայաստանը դառել է դրախտ: Մեր լավ ախպեր Հենո ջան: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00