Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր գործընթացները կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում». Պեսկով

1178
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 16:55
«Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր գործընթացները կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում». Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցական հարաբերությունները ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության սկզբունքներից են: Այս մասին РИА "Новости"-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախկինի պես հույս ունենք, որ Հայաստանում բոլոր գործընթացները կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ մեր հայ ընկերները շուտափույթ կարգավորեն իրավիճակը: Ինչպես նաև հույս ունենք, որ ամեն դեպքում կպահպանվեն Ռուսաստանի հետ դաշնակցային, բարիդրացիական հարաբերությունները»,- ասել է Պեսկովը: