Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ ԱԺ-ում ինչ-որ ապուշներ Փաշինյանին մեղադրել են իմ հետ կապերի համար, ես Փաշինյանին չեմ ճանաչում». Սաակաշվիլի

1419
Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 18:00
«ՀՀ ԱԺ-ում ինչ-որ ապուշներ Փաշինյանին մեղադրել են իմ հետ կապերի համար, ես Փաշինյանին չեմ ճանաչում». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին անդրադարձել է այսօր ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավորներից մեկի ելույթին, ով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իր հետ կապերի համար:

Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է.

«ՀՀ ԱԺ-ում ինչ-որ ապուշներ Նիկոլ Փաշինյանին մեղադրել են իմ հետ կապերի համար, ես Փաշինյանին չեմ ճանաչում, իսկ այդ պատգամավորներին ցանկանում եմ ասել՝ դուք խնդիր ունեք ոչ թե միջազգային դավադրության, այլ սեփական ժողովրդի հետ, ում զզվեցրել է ձեր գողությունն ու ցինիզմը: Հայաստանն ազատ կլինի կաշառակերությունից և կլինի հաջողակ»: