Զարուհի Փոստանջյանը շարժման ղեկն իր ձեռքը կվերցնի. «Հրապարակ»
«Հարգելի լրագրողներ, նախապես, դեռ 20 օր առաջ ինքս էլ դիմել էի իրազեկմամբ Երևանի քաղաքապետարան և ոստիկանություն, որպեսզի ապահովեին մեր ազատ երթերի և ցույցերի իրավունքի իրացումը, և այդ հիմքով այսօր՝ ժամը 17։00-ից Ազատության հրապարակում ես իրավունք ունեմ անցկացնելու հանրահավաք, ինչպես նաև Երևանի փողոցներում երթեր և խնդրում եմ, որ լրագրողներն ինձ ուղեկցեն և խնդրել եմ, որպեսզի ինձ ուղեկցեն նաև փաստաբանները, որպեսզի մասնակիցը դառնանք այս ամբողջ քաղաքական գործընթացին»։ Այս մասին քիչ առաջ Hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որն իր պայքարով միացել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին։ - Տիկին Փոստանջյան, ժամը 19։00-ին նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։ - Ես հասկանում եմ, հիմա ես բոլոր տեղերում լինելու եմ ու պահանջելու եմ մեր օրինական իրավունքի իրացումը, այսինքն՝ նույն՝ 19։00-ի հավաքը օրինական հավաք է, քանի որ դա ինքնաբուխ հավաք է։ - Դուք այժմ որտե՞ղ եք։ - Ես այժմ Մաշտոցի պողոտայում եմ և կխնդրեի, որ ինձ մոտենային լրագրողները, որպեսզի դուրս գամ և ցուցարարներին մոտենամ։ - Այսինքն՝ շարժման ղեկը Ձեր ձե՞ռքն եք վերցնում։ - Այսօրվա օրինական հավաքի իրականացումը ես ստանձնելու եմ։ Մանրամասներն՝ աղբյուրում: |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30