Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրաժարվել է ոստիկանությանը բողոքի ակցիայի մասնակիցների դեմ հայտարարություն ներկայացնել

1676
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 14:10
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հրաժարվել է ոստիկանությանը բողոքի ակցիայի մասնակիցների դեմ հայտարարություն ներկայացնել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը չի պատրաստվում հայտարարություն ներկայացնել ՀՀ 3 քաղաքացու դեմ, ովքեր ձերբակալվել էին դիվանագիտական ներկայացուցչության մոտ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիա անցկացնելու ժամանակ: Այս մասին «Кавказский узел»-ին ասել է Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը:

Նշենք, որ ապրիլի 18-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանության առջև ձերբակալվել էր ՀՀ 3 քաղաքացի: ՌԴ ոստիկանությունը նրանց մեղադրում էր խուլիգանության համար: Սակայն Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը հրաժարվել էր դիտարկել գործը, ձերբակալվածներն ազատ էին արձակվել: