Վեց հայ բռցնքամարտիկ Եվրոպայի երիտասարդական առաջնության 1/4 եզրափակչում են
![]() Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում փայլում են հանդես գալիս Հայաստանը ներկայացնող բռցնքամարտիկները: Հայաստանի հավաքականի 6 անդամ արդեն քառորդ եզրափակչում է և հաջորդ մենամարտը հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: 75 կգ քաշային կարգում փայլուն է հանդես գալիս Ռաֆայել Հովհաննիսյանը, ով իր առաջին մարտում հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, այնուհետև առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ: Հովհաննիսյանից բացի Քառորդ եզրափակիչ դուրս եկան և կիսաեզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը: Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը պայքարը կսկսի 1/8 փուլից: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
