Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Ձերբակալել են Դանիլ Խաչատուրովի եղբորը

1772
Հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ., 18:25
Ձերբակալել են Դանիլ Խաչատուրովի եղբորը

Մոսկվայի Լեֆորտովսկի դատարանը միլիարդ ռուբլու յուրացման կասկածանքով ձերբակալել է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի հիմնադիր Դանիլ Խաչատուրովի եղբորը՝ Սերգեյ Խաչատուրովին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը, փոխանցում է «Интерфакс»-ը:

Խաչատուրովին կալանավորել էին նախօրեին 2 ամիս ժամկետով:

Քննության վարկածով՝ «Ռոսգոսստրախ»-ի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովը յուրացրել է ընկերության սեփականությունն՝ ավելի քան մեկ միլիարդ ռուբլու չափով:

Իր մեղքը Խաչատուրովը չի ընդունել և ասել է, որ չի հասկանում, թե ինչում են իրեն մեղադրում: