Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Ռուսաստանում մտադիր են արգելափակել Facebook-ը

1591
Հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ., 08:25
Ռուսաստանում մտադիր են արգելափակել Facebook-ը

Ռուսաստանի իշխանությունները մտադիր են մինչև տարեվերջ արգելափակել Facebook սոցցանցը: Այս մասին «Известия»-ին ասել է «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավար Ալեքսանդր Ժարովը:

Խոսքը, մասնավորապես, ռուսական սերվերներում ռուսաստանցիների տվյալների հեռացման մասին է:

«Ռոսկոմնադզոր»-ում հայտնի ռեսուրսների արգելափակումը դիտարկում են որպես արգելված տեղեկատվության հասանելիության համար պատժի այլընտրանք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում արգելափակել էին նաև Telegram-ը: