Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Ռուսաստանում արգելափակել են Telegram-ը

1285
Ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ., 13:45
Ռուսաստանում արգելափակել են Telegram-ը

Մոսկվայի Տագանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզոր»-ի հայցն ու արգելափակել է Ռուսաստանի տարածքում Telegram հավելվածի օգտագործումը, փոխանցում է Meduza-ն:

Դատավորը թույլ է տվել անհապաղ սկսել արգելափակումը:

Հաղորդվում է, որ Telegram-ի ներկայացուցիչները դատական նիստին ներկա չեն գտնվել, քանի որ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովն արգելել է իրավաբաններին մասնակցել «բացահայտ կեղծիքին»:

Նշենք, որ ապրիլի 4-ին լրացել է «Ռոսկոմնադզոր»-ի կողմից Telegram-ին ներկայացված վերջնագրի ժամկետը. ՌԴ ԱԴԾ-ն պահանջել էր ապակոդավորման բանալիներ տրամադրել: Ավելի վաղ մեսենջերին տուգանել էին 800 հազար ռուբլու չափով: