Facebook-ը կարդում է ձեր բոլոր հաղորդագրությունները. Ցուկերբերգը խոստովանել է
Facebook-ը սքանավորում է Messenger հավելվածի օգնությամբ ուղարկված բոլոր հաղորդագրություններն ու արգելափակում դրանք, եթե դրանք հակասում են սոցցանցի կանոններին, գրում է Daily Mail-ը: Բրիտանական կայքը նշում է, որ ընկերությունն ստուգում է նկարներն ու տեքստերը՝ դրանք համեմատելով սոցցանցի չափանիշների հետ: Վերջին սկանդալից հետո այդ նորությունը մեծ աղմուկ է բարձրացրել օգտատերերի շրջանում: Հիշեցնենք, որ սոցցանցի ավելի քան 50 միլիոն օգտատիրոջ տվյալներ էին օգտագործվել Cambridge Analytica ընկերության կողմից, որին հաջողվել էր հավաքել օգտատերերի անձնական տվյալներն ու դրանց հիման վրա քաղաքական նախասիրությունների վերլուծություն կազմել: Բացի այդ, Facebook-ին մեղադրում են Messenger-ի օգնությամբ Android-ի օգտատերերի տվյալները տարիներով հավաքելու համար: Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաստատել է նամակագրությունների սքանավորումը Vox պարբերականի հետ զրույցում: Նա նշել է, որ ընկերությունը նամակագրությունների սքանավորումը գովազդային նպատակներով չի օգտագործում: Ավելի վաղ Ցուկերբերգը տվյալների արտահոսքի սկանդալի ֆոնին գնել էր բրիտանական թերթերում գովազդային հրապարակումները: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00