ՌԴ ՔԿ-ն հայ քննիչին հանձնարարել է հետաքննել ադրբեջանցի «մսագործ-վիրաբույժի» գործը
![]() Միջազգային հետախուզում է հայտարարվել Ադրբեջանում թաքնվող «պլաստիկ վիրաբույժ-մսագործ» (ինչպես նրան անվանում են ռուս ուժայինները) Էլչին Մամեդովի նկատմամբ: 2012թ. ստուգումների և հետաքննության ընթացքում պարզվել է, որ ադրբեջանցին դիմածնոտային վիրաբույժի ռուսական վկայական է գնել, իսկ իրականում ունի մանկաբույժի ադրբեջանական դիպլոմ: Հետաքննության տվյալներով՝ Էլչին Մամեդովը վիրահատել է հաճախորդներին վիրահատական միջամտության հակացուցումների առկայությամբ, վիրահատություններ է արել առավելագույն ցածր ճնշմամբ, իսկ մեկ անգամ նույնիսկ մոռացել է անձեռոցիկը հիվանդի մարմնի մեջ, ինչը կարող էր մահվան հանգեցնել: ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը գործը հանձնարարել է հետաքննել հայ քննիչ Գարի Հովհաննիսյանին: «Մամեդովն Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Մեզ մերժել են Մամեդովի հանձնման հարցում՝ առաջարկելով գործն Ադրբեջանին փոխանցել: Ադրբեջանական մամուլում գրում են, որ Մամեդովի գործը քննում է հայը, և այդ պատճառով նրան հետապնդում են ազգային պատկանելիության պատճառով»,- Գարի Հովհաննիսյանն ասել է «Комсомольская правда» պարբերականին: Նա նաև նշել է, որ Էլչին Մամեդովը կձերբակալվի Ինտերպոլի կողմից այն ժամանակ, երբ դուրս գա Ադրբեջանի սահմաններից, և կպատժվեն այն պաշտոնյա անձինք, ովքեր նրան Ռուսաստան են ուղարկել վիրահատական պրակտիկայի: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
