Կանադացին ամոթից 148 կգ-ով նիհարել է
Կանադացի Թոնի Բասին նիհարել է 148 կգ-ով այն դեպքից հետո, երբ հրդեհի հետևանքով տարհանման ժամանակ ինքնաթիռում 2 նստատեղ է զբաղեցրել, հաղորդում է CBS հեռուստաալիքը: Նշվում է, որ Ֆորթ Մաք Մուրեում 2016թ. մայիսին անտառային հրդեհ է սկսվել, և իշխանությունները հայտարարել են մարդկանց ինքնաթիռներով շտապ տարհանելու մասին: Այդ ժամանակ տղամարդը 257 կգ է կշռել և ինքնաթիռում 2 տեղ է զբաղեցրել, այդ իսկ պատճառով մեկ հոգի ստիպված է եղել այրվող քաղաքում սպասել հաջորդ չվերթին: «Ես անդադար մտածում էի. ինչ-որ մեկի կնոջ, ամուսնու կամ ընտանիքի այլ անդամի ինքնաթիռի չվերթը հետաձգվում է, քանի որ ես գեր եմ»,- պատմել է Բասին: Նա սկսել է նիհարել տարհանման հաջորդ օրվանից: Սկզբում Բասին հրաժարվել է տապակած կարտոֆիլից և անցել շոգեխաշած բանջարեղենի օգտագործմանն ու ցածր կալորիականությամբ ածխաջրեր պարունակող սննդակարգի: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24