Նոր սկանդալ Facebook-ի շուրջ. թոփ մենեջերը պահանջել է «ցանկացած գնով» մեծացնել լսարանը
Նոր սկանդալ է ծագել Facebook-ի շուրջ: BuzzFeed պարբերականը հրապարակել է ընկերության թոփ մենեջեր Էնդրյու Բոսվորթի՝ 2016թ. ամռանը գրած նամակը, որում վերջինն ընկերության աշխատակիցներից պահանջում է «ցանկացած գնով» մեծացնել լսարանը: Ընկերությունն արձագանքել է այդ հրապարակմանը: Իր նամակում Բոսվորթը, ով այդ պահին զբաղեցնում էր ընկերության փոխնախագահի պաշտոնը, գրել էր «տգեղ ճշմարտության» մասին, այն մասին, որ լսարանի մեծացումն արդարացված է, նույնիսկ եթե այն ձեռք է բերվում կասկածելի միջոցներով և կարող է սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի համար: Ե՛վ նամակի հեղինակը, և՛ ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արդեն արձագանքել են այդ հրապարակմանն՝ ասելով, որ իրականում նման կարծիք չունեն: Սակայն նոր սկանդալը, BuzzFeed-ի հաղորդմամբ, կարող է էլ ավելի փչացնել սոցցանցի վարկանիշը. վերջին շրջանում ընկերությունն արդարանում էր օգտատերերի տվյալների արտահոսքի համար: |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24