Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Բռնցքամարտ. Նարեկ Մանասյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

394
Հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ., 17:45
Բռնցքամարտ. Նարեկ Մանասյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներից 2-ը պարտություն են կրել: 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը պարտվել է Իսպանիան ներկայացնող Քիլս Բրոթնս Ջոսին, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը զիջել է մոլդովացի Դորին Բուկսային: 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը բացահայտ առավելությամբ հաղթել է Գերմանիան ներկայացնող Լուչիան Ֆելիքսին և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է միայն Նարեկ Մանասյանը: