Կեմերովոյի իշխանությունները խոստանում են պատժել հրդեհի հարյուրավոր զոհերի մասին տեղեկություններ տարածողներին
![]() Սոցիալական ցանցերում օգտատերերը տեղեկություններ են տարածում, որ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեից զոհվել են հարյուրավոր մարդիկ: «Նրանք, ովքեր տարածել են մեծ թվով զոհերի մասին գրառումները, պետք է ամբողջությամբ պատասխան տան զրպարտության համար»,- Интерфакс-ի փոեխանցմամբ ասել է Կեմերովոյի մարզի առաջին փոխնահանգապետ Վլադիմիր Չերնովը՝ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով Կեմերովոյի հրապարակում: Նա նաև շեշտել է, որ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե իր գործողություններում խախտումներ հայտնաբերվեն: «Եթե ասեն, որ մեղավոր եմ, կգնամ»: Մինչդեռ նախաձեռնող խմբի անդամ Ռասիմ Յարոլևը, ով հրապարակել է հրդեհի հետևանքով անհայտ կորածների այլընտրանքային ցուցակը, նշել է, որ իրեն տրամադրել են տեղեկություններ 78 անհայտ կորածների մասին, որոնցից մոտ 70-ը երեխա է: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովը նշել է, որ վերջին տվյալներով, Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտորնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը 64 է: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
