Պուտինը Կեմերովոյի ողբերգության պատճառներն անվանել է «հանցավոր անփութություն» և «թափթփվածություն»
![]() Վլադիմիր Պուտինը խոսել է Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառների մասին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ: «Ի՞նչ է մեզ մոտ կատարվում. չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում: Մարդիկ, երեխաները եկել էին հանգստի: Մենք խոսում ենք ժողովրդագրությունից և կորցնում այդքան շատ մարդկանց, ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության և թափթփվածության»,- ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր «կրակի հետևանքների վերացմանը»: Պետության ղեկավարը հանձնարարել է հետաքննչական ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին տալ իրավական գնահատական այն պաշտոնյաների գործողություններին, ովքեր թույլ են տվել այս ողբերգությունը: Բաստրիկինն իր հերթին նշել է, որ հետաքննության համար առգրավվել է հսկայական թվով փաստաթղթեր, որոնք ներկայում ուսումնասիրվում են: Նշվում է, որ երկրի ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ խորհրդակցությունն սկսելով լռության մեկ րոպեով: Հիշեցնենք՝ Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 64 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
