Ցուկերբերգը տվյալների արտահոսքի սկանդալի ֆոնին գնել է բրիտանական թերթերում գովազդային հրապարակումները
Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը գնել է բրիտանական մի քանի թերթերի գովազդային հրապարակումները, որպեսզի ներողություն խնդրի օգտատերերի տվյալների արտահոսքի համար, գրում է The Verge-ն: «Մենք պատասխանատու ենք ձեր տեղեկատվության պաշտպանության համար: Եթե մենք չենք կարողացել դա անել, ապա արժանի չենք ձեր վստահությանը»,- ասվում է Ցուկերբերգի ստորագրած հաղորդագրության մեջ: Հայտարարությունը տպված է սպիտակ թղթի վրա սև տեքստով և ուղեկցվում է Facebook-ի փոքր տարբերանշանով: Ցուկերբերգը կրկին հաստատել է, որ ընկերությունը չարաշահել է օգտագործողների վստահությունը՝ թույլ տալով արտահոսք, և խոստացել է Facebook-ն ավելի լավը դարձնել: Հիշեցնենք, որ Cambridge Analytica վերլուծական ընկերությանը հաջողվել էր հավաքել սոցցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ և դրանց հիման վրա քաղաքական նախասիրությունների վերլուծություն կազմել: Ցուկերբերգը խոստովանել էր սոցցանցի մեղավորությունը: Նրա խոսքով՝ Facebook-ը դեռևս 2014թ. խստացրել էր օգտատերերի անձնական տվյալների հասանելիությունը, և մոտ ժամականերն այդ ուղղությամբ հավելյալ միջոցներ կձեռնարկվեն: Ավելի վաղ, սկանդալի հետ կապված, սոցցանցում իրենց էջերն էին ջնջել մի շարք օգտատերեր: Մասնավորապես, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը միացել էր օգտատերերի կոչերին և ջնջել սոցցանցում միլիոնավոր հետևորդներ ունեցող իր ընկերությունների էջերը: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24