Ա լիգա. «Արցախ»-ը եզրափակչում է
![]() Ա լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում, «Արցախ»-ը սեփական հարկի տակ 90-88 հաշվով հավասար և լարված պայքարում հաղթանակի հասավ «Ուրարտու»-ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արագադ Աբրամյանը («Ուրարտու»), ով վաստակեց 32 միավոր, 10 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում: «Արցախ»-ը եզրափակչում ուժերը կչափի ՖԻՄԱ- «Արթիկ» զույգի հաղթողի հետ: ՖԻՄԱ- «Արթիկ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 19:00-ին՝ օլիմպավանում: Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Արթիկ»-ի հաղթանակով, որտեղ նա սեփական մարզադահլիճում առավելության է հասել մրցակցի նկատմամբ 111։87 հաշվով: Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն էր ՀԲՖ նախագահ, միջազգային կարգի մրցավար ՝ Հրաչյա Ռոստոմյանը:Նրան օգնում էին Հարություն Եսայանն ու Դավիթ Կիխյանը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
