Ամերիկյան ոստիկանությունը հանցագործներին որոնում է Google-ի օգնությամբ
ԱՄՆ-ի Հյուսիսային Քարոլինա նահանգի ոստիկանությունը սկսել է օգտագործել Google Maps-ի տվյալները՝ հանցագործներին բռնելու համար: Իրավապահները սկսել են ուսումնասիրել կասկածյալների հեռախոսներն ու ստուգել, թե որտեղ են նրանք գտնվել հանցանքի պահին, հաղորդում է WRAL.com-ը: Ամերիկյան կայքի տեղեկությունների համաձայն՝ անցած տարի Ռոլի քաղաքի ոստիկանությունն առնվազն 4 անգամ դիմել է Google-ին՝ տվյալներ ստանալու համար: Հատուկ ծառայություններն ուսումնասիրել են մարդասպանների սմարթֆոններում առկա Google Maps-ի տվյալներն՝ սպանության 2 դեպք հետաքննելու ժամանակ: Փորձագետներին զարմացրել է այն փաստը, որ ոստիկանությունն օգտագործում է Google-ի տեղեկատվությունն, իսկ Google-ի միջոցով լրտեսումը մտավախություն է առաջացնում ամերիկացիների շրջանում, ովքեր լավ են հիշում Անվտանգության ազգային գործակալությունում լրտեսումների մասին Էդվարդ Սնոուդենի բացահայտումները: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36