Երևան`   +26 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Հակառակ Թրամփի նախընտրական խոստումների՝ ԱՄՆ-ի պետական պարտքը նոր ռեկորդի է հասել

2297
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 21:25
Հակառակ Թրամփի նախընտրական խոստումների՝ ԱՄՆ-ի պետական պարտքը նոր ռեկորդի է հասել

ԱՄՆ-ի պետական պարտքը նոր ռեկորդի է հասել՝ գերազանցելով 21 տրիլիոն դոլարը: Այս մասին են վկայում ամերիկյան ֆիննախի տվյալները: Այս գումարի մի մասը՝ 5,6 միլիոն տրիլիոնը կազմում է ներպետական պարտքը, մնացածը բաժին է ընկնում մասնավոր ներդրողներին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էլ եղել է պետական պարտքի մարումը: Նա ընգրողներին հավատացնում էր, որ իր տնտեսական միջոցառումները թույլ կտան լուծել այդ խնդիրը, սակայն նրա նախագահության առաջին իսկ տարում պետական պարտքն աճել է ավելի քան տրիլիոն դոլարով: Բարաք Օբամայի օրոք պետպարտքը 10.6 տրիլիոնից հասել էր 19.9 տրիլիոն դոլարի՝ առաջացնելով հանրապետականների զայրույթը:

Պետպարտքի ավելանալուն զուգահեռ շարունակում է աճել նաև բյուջեի դեֆիցիտը, որը փետրվարին նույնպես հասավ ռեկորդային ցուցանիշի՝ 215 միլիոն դոլարի: ԱՄՆ-ում անկում են ապրում եկամուտներն ու շարունակում են աճել ծախսերը: