«Ելք»-ում կոնսենսուսի չեն եկել
«Ելք» դաշինքի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ խմբակցությունը կոնսենսուսի չի եկել: «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ «Ելք» դաշինքում դեռևս ճանապարհային քարտեզի շուրջ որոշում չկա, բայց կա ըմբռնում, որ կուսակցություններն ազատ են իրենց առաջիկա անելիքների վերաբերյալ որոշում կայացնելու հարցում»: Նա հավելեց, որ այսօր ՔՊ վարչության նիստ կանցկացվի, քննարկելու են Ազատություն հրապարակ դուրս գալու հարցը: «Որոշել ենք, որ կուսակցություններից ամեն մեկը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ և որոշումներ, որոնք 100%-ով չեն համընկնում գործընկերների որոշումների հետ, ու կարող է իրագործել այդ որոշումը: Երկրորդ, դաշինքային ֆորմատով քննարկումների շարունակությունը խոչընդոտ չէ, որպեսզի կուսակցություններն առանձին որոշումներ կայացնեն, ինչը չի նշանակում, որ դաշինքով քննարկումները չեն շարունակվում»,- նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ դաշինքի մյուս կուսակցությունների պատկերացներում փողոց դուրս գալը որպես հանգրվան ու միջոց առկա է: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54