Ալբինոսների մրցույթ, այս անգամ՝ Զիմբաբվեում
![]() Աֆրիկա մայրցամաքի տարածքում արդեն երկրորդ անգամ անց է կացվել ալբինոսների գեղեցկության մրցույթ: Առաջին անգամ այն անց է կացվել Քենիայում, երկրորդ անգամ՝ Զիմբաբվեում: Մրցույթի եզրափակիչը կազմակերպվել է մայրաքաղաք Հարարեում: Գիշերային ակումբներից մեկում «Միսս ալբինոս» տիտղոսի համար պայքարել է 12 մասնակից, հաղթող է ճանաչվել 22-ամյա Սիգեմբիսսո Մուտուկուրան: Նա պատմել է, որ ալբինոս մարդիկ աֆրիկյան սոցիումում մեծ խնդիրների առջև են կանգնում, իսկ այս մրցույթը հնարավորություն է տալիս ապացուցելու, որ ալբինոսներն էլ կարող են լինել գեղեցիկ ու հաջողակ: Աֆրիկայում լինել ալբինոս նշանակում է լինել սպիտակ ագռավ՝ հալածվելով անվերջ ծաղրուծանակից: Սակայն ամենասարսափելին այն է, որ տեղաբնակներից շատ շատերը հավատում են, որ այս մարդիկ կարող են հաջողություն բերել, եթե կախարդը թուրմ եփի նրանց մարմնամասերից: Այս պատճառով Աֆրիկայում սպանվում է ալբինոսների մեծ մասն, իսկ շատ շատերը զրկվում են իրենց վերջույթներից: Շատ ընտանիքներ իրենք են վաճառում մելանինի պակասից տառապող իրենց հարազատին՝ դատապարտելով նրան անխուսափելի ու դաժան մահվան: Իսկ ահա առաջին մրցույթն՝ անցկացված Քենիայում:
|

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00

